Հայաստանում ընթանում է ՀԱՊԿ զորավարժությունների երկրորդ փուլը

Հայաստանում ընթանում է ՀԱՊԿ «Поиск-2017» միջազգային զորավարժությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ զորախաղերը մեկնարկել են դեռ չորեքշաբթի օրը եւ ընթանում են ըստ պլանավորված գրաֆիկի: Զորախաղերին մասնակցում են հետախուզական եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվորականները:

Հիմնական առաջադրանքներն էլ վերաբերում են հետախուզական գործողություններին, տեղեկատվության հավաքմանը, վերլուծմանը փոխանակությանը ունեցած ողջ պոտենցիայի կոմպակտ եւ արդյունավետ օգտագործմանը: Միաժամանակ նաեւ լինելու է հատուկ առաջադրանք՝ գրավել եւ ոչնչացնել հակառակորդի առավել կարեւորություն ունեցող օբյեկտները՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ: Զորախաղերին մասնակցում են ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները: Ռուսական կողմը ներգրավել է 700 զինվոր: Ընդհանուր մասնակիցների թիվը գերազանցում է հազարը:

Մեկնաբանություն
X