Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ արդեն հայտարարել, որ չեղյալ է հայտարարում Իրանի հետ միջուկային հայտնի գործարքը: Այս մասին գրում է ամերիկյան «The Washington Post» պարբերականը, մանրամասնելով, որ «ԱՄՆ նախագահը կարծում է, որ գործարքը չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին»: Սպասվում է, որ հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահը հանդես կա ելույթով, որի ընթացքում էլ կներկայացնի այն պետության դեմ պայքարի ռազմավարական հայեցակարգը, որը ըստ իրեն, մեղավոր է Մերձավոր Արեւելքում բոլոր աղետների համար:

Նշվում է, որ այդ դեպքում հնարավոր է վերականգնվեն սանկցիաները ընդդեմ Իրանի, որոնք չեղյալ էին հայտարարվել 2015-ին Միջուկային հայտնի համաձայնագրով: Ավելի վաղ Թրամփն արդեն հայտարարել էր, որ կասկածներ ունի կապված այդ գործարքի արդյունավետության հետ

Մեկնաբանություն
X