«Դու կեսգիշերին վարչապետի հետ ի՞նչ գործ ունես․․․»

Ուսուցչուհի Արմինե Մելքոնյանը մի երկու օր առաջ որոշել է իր խոհերով կիսվել վարչապետի հետ, ու զրույցն անվանել է «Կեսգիշերային զրույց վարչապետի հետ....»։
Երբ մարդու հետ կիսվում ես, ուրեմն ինչ որ տեղ հավատում ես նրան կամ արդեն սիրտդ այնքան է լցվում, որ կարևոր չի, թե ում հետ կկիսվես՝ միայն թեթևանաս բեռից։
Մանկավարժի օրվա նվերներից հետո յուրօրինակ հնչեղություն ստացավ այս գրառումը։ Գրառումից մի երկու կարևոր հատված ներկայացնեմ․

Արմինե Մելքոնյան
«Մի տանից չենք, մի հալի ենք… Չնայած դե ես ու դու հո մի հալի չենք, դու հաստատ իմ 40.000 դրամ աշխատավարձով երեք ժամ էլ չես ձգի: Իսկ ես, երկու փոքր երեխաների ու ամուսնուս հետ պետք է մտածենք, ոնց տեղավորվենք այդ 40.000դրամի մեջ: Հա… մի ամիս առաջ դեռ նպաստ էլ էինք ստանում, հետո քո ընդունած որոշումով նոր հաշվարկ արեցին ու որոշեցին, եթե ես 45.000 ստանամ, ուրեմն այդ 29.000 դրամն էլ կկտրեն, գոնե կոմունալ ծախսերը հանում էի, մնում էր տան վարձն ու ապրելը, դա էլ տեղավորում էինք 40.000 դրամի մեջ…»

«․․․Հա, մարդիկ էլ կան թե՝ բա լռի, թե չէ, կարող է սրանից էլ զրկվես, լիքը մարդ կա, որ խնդրում է էտ գործի համար: Ու մարդ չգիտի, թե գլուխը որ պատին տա, ու ինչ մտածի…
Դժվա՛ր է, հավատա՛, դժվար է, երբ հպարտությունդ սոցիալական հարցերում քեզ չի կոտրում, որ երևի մեկ-մեկ դանակն ուղղակի արդեն ոսկորն էլ քերում է, որ սկսում ես խոսել…
Գիտեմ՝ ես ավելի բողոքական եմ, քան մեր երկրի արտաքին պարտքը… բայց դե… եսիմ, է՜հ…»

Թեև Արմինեն խնդրել է, որ ոչ մի գրառում չանեն, բայց բազում են գրառումները․

Melanya Petrosyants
Լավ, էդ վարչապետը գոնե հմմա՞ց-բմմա՞ց, թե էդպես էլ քնած մնաց:

Մարո Քարամյան

Իսկ ո՞վ է ասում, թե միսն ու կարագը թանկացել են.գյուղացու հալալ քրտինքով արարած կարագն ու միսը նույնն են մնացել.էդ իրենց ներմուծածին է վերաբերում...համ էլ ուսուցիչը որ սակավապետ չլինի, ինչ ուսուցիչ...

Harut Alaverdyan

Սաղ հեչ, էդքան զրուցեցիք, վերջն ի՞նչ ասաց․․․

Արմինե Մելքոնյան

Ասաց կարագի թանկացումը քո հետ կապ չունի

Harut Alaverdyan

Դե հո դասատուն կարագ չի օգտագործում․․․ Ասա ձեթը չթանկանա․․․

Ամենահետաքրքիրն այս գրառումն է, հետաքրքիր՝ ոչ թե հումորային առումով, այլ ժամանակի անտեղի վատնման՝ դե հո վարչապետը կեսգիշերին չի՞ նստելու խոհեր կարդա․․․ Չնայած, ինչ իմանաս, մեր այս վիճակից վարչապետի քունը կտանի՞․․․

Գրիգոր Ջանիկյան
Արմինե ջան, դու կեսգիշերին վարչապետի հետ ի՞նչ գործ ունես․․․

ՀԳ Նյութը հումորով ավարտելու իմաստը մեր լավ օրից չի․ վարչապետն ասում է՝ ինչու՞ դիլխոր եք, հումոր ենք անում, որ վատ չզգա մեր "դիլխոր լինելու համար"։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X