Շուտով Թուրքիան կփակի իր սահմանը Իրաքյան Քուրդիստանի հետ. Ռ. Թ. Էրդողան

Շուտով Թուրքիան կփակի իր սահմանը եւ օդային տարածքը Իրաքյան Քուրդիստանի հետ, որպես հակազդեցություն սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի: Այս մասին, ինչպես հաղորդում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Բոլոր ճանապարհները փակ են: Ավիահաղորդակցությունը Հյուսիսային Իրաքի հետ դադարեցված է: Օդային տարածքն ու ցամաքային սահմանն էլ շուտով կփակվի: Այս դեպքում ով կկարողանա այդ ռեգիոն գնալ-գալ»,- թուրքական «NTV»-ի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահը: Իրեն հատուկ հռետորաբանությամբ եւ մտքի կառույցներով հայտնի Էրդողանը նշել է, որ անկախության հանրաքվեն Հյուսիսային Իրաքում ցույց տվեց, թե որքան անշնորհակալ են քրդերը, ովքեր սերտ առեւտրական եւ տնտեսական հարաբերություններ ունեին Թուրքիայի հետ:

Էրդողանը նաեւ ասել է, թե այս քայլը միաժամանակ անուղղակի ճնշում է հանդիսանում, որը ցանկանում են գործել Անկարայի վրա:

Մեկնաբանություն
X