Ո՞վ կգնա Վերաքննիչ վարչական դատարան

Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ ավարտվել է Արդարադատության խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել է, թե ով կփոխարինի թոշակի գնացած Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանին։ Առաջխաղացման ցուցակում եղել է 5 թեկնածու՝ Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյան, նույն դատարանի դատավորներ Կարեն Ավետիսյան, Կարինե Բաղդասարյան, Արթուր Պողոսյան, Արման Թովմասյան։ Ըստ այդմ՝ Արդարադատության խորհուրդը որոշել է Արման Թովմասյանի թեկնածությունը ներկայացնել նախագահին՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակելու համար։ Քվեարկության արդյունքում Արման Թովմասյանը ստացել է 9 ձայն, իսկ Արթուր Պողոսյանը՝ 1 ձայն, մյուս թեկնածուների օգտին չեն քվեարկել։

Նշենք, որ 36-ամյա Արման Թովմասյանը երկար տարիներ աշխատել է դատական դեպարտամենտում, դատավոր է աշխատում 2008թ, սկզբից Սյունիքում, հետո՝ Լոռիում, 2010թ էլ վարչական դատարանի դատավոր է։

Մեկնաբանություն
X