Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կախված է Հայաստանի որոշումից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եվրասիական ինտեգրացիայի հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն բաց է բոլոր ցանկացողների համար, ներառյալ նաեւ Ադրբեջանը, սակայն կոնկրետ Ադրբեջանի անդամակցության հարցը կախված է Հայաստանի կայացնելիք որոշումից: Այս մասին հայտնում է Spuntik ռադիոկայանը:

Ռուս բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ԵԱՏՄ նոր երկրի անդամակցության հարցը որոշվում է կոնսեսուսային եղանակով, եւ Հայաստանը կարող է օգտվել վետոjի իր իրավունքից եւ արգելք դնել Ադրբեջանի անդամակցության հարցի վրա:

Գլազեւը նաեւ նշել է, որ ԵԱՏՄ-ն նպատակ չունի վերստեղծել ԽՍՀՄ-ը եւ հանդիսանում է տնտեսական միություն Առեւտրի համաշխարհային կազմակերպության նմանողությամբ:

Մեկնաբանություն
X