Սաուդյան Արաբիան կգնի «С-400» ԶՀ համակարգեր

Սաուդյան Արաբիան կգնի ռուսական արտադրության «С-400» զենթիահրթիռային համակարգեր: Այս մասին պայմանավորվել են երկու երկրների ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել-Ազիզ ալ-Սաուդի՝ ռուսաստանյան առաջին պաշտոնական այցի շրջանակներում: Ինչպես հայտնում է «Sky News Arabia»-ն պայմանավորվածություն արդեն ձեռք բերվել եւ եւ առաջիկայում կողմերը կսկսեն մշակել մատակարարման համաձայնագիրը:

Նշենք, որ ավելի վաղ արաբական այդ միապետությունում ռուսական դեսպան Օլեգ Օզերովը արդեն հայտարարել էր, որ սաուդցիները հետաքրքրված են ռուսական «С-400» համակարգերով:

Մեկնաբանություն
X