Խնջույք՝ ընտրությունների նախօրեին

Վաղը՝ հոկտեմբերի 7-ին, տեղի կունենան կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունները։ Ինչպես գիտեք, միության նախագահի պաշտոնի համար 3 անձ է պայքարում՝ ռեժիսորներ Հարություն Խաչատրյանը, Վահե Գևորգյանցն ու կինոպրոդյուսեր Գևորգ Գևորգյանը։ Մեր տեղեկություններով՝ օրերս, Հարություն Խաչատրյանը եւ Վիգեն Չալդրանյանը խնջույք են կազմակերպել Թումանյանի վրա գտնվող Քլաբում, որտեղ հրավիրված են եղել մոտ 40 կինոգործիչներ և հեղինակավոր անձինք, որոնց ձայնը միության նախագահի ընտրության ժամանակ կարող է վճռորոշ լինել։ Ընտրություններին նախորդած հավաքի մասին փորձեցինք հետաքրքրվել հենց Հարություն Խաչատրյանից, սակայն վերջինս անջատեց հեռախոսը։

Մեկնաբանություն
X