Հայտնի է 2017 թվականի գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը

Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է 2017 թվականի գրականության գծով Նոբելյան մրցանակակրի անունը: Վերջինս գրող Կադձուո Իսիգուրոն է: Իսիգուրոն ծնվել է 1954 թվականին Նագասակի քաղաքում: Հինգ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա:

1978 թվականին բակալավրի կոչում է ստացել Քենթի համալսարանում: Սկսել է գրել 1981 թվականից: Առավել հայտնի են նրա՝ «Երբ մենք որբ էինք», «Այնտեղ, որտեղ ծխի մեջ բլուրներն են», «Մի հեռացիր ինձանից» գործերը:

«Օրվա մնացորդը» վեպի հիման վրա նաեւ ֆիլմ է նկարահանվել: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դափնեկիրը եղել է Բոբ Դիլանը: Նշենք որ մրցանակային ֆոնդը կազմում է մեկ միլիոն դոլար եւ այն կհանձնվի դեկտեմբերի տասին Ստոկհոլմում:

Մեկնաբանություն
X