Էրդողանը աջակցություն է հայտնել Մադուրոյին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեմ է Վենեսուելայի վրա արտաքին ճնշումներին և պատրաստ է ցանկացած աջակցությունը ցուցաբերել այդ երկրին, հայտնում է Anadolu գործակալությունը: Այդ մասին Էրդողանը հայտարարել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս մադուրոյի հետ համատեղ մամլ ասուլիսում:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ սխալ է երբ միջամտում են որևէ երկրի ներքին գործերին, և այդ սկզբունքը ընկած է իր դիվանագիտության և արտաքին քաղաքականության հիմքում:

«Թուրքիան համոզված է, որ ավելի մեծ ուժ քան ժողովրդի կամքն է, չկա, իսկ արտաքին միջամտությունը շատ դեպքերում ավելի է խորացնում ծագող հակամարտությունները»,- ասել է Էրդողանը:

Նա նաև հույս է հայտնել, որ Վենեսուելայի վերջին խնդիրները կկարգավորվեն խաղաղության, երկխոսության և հաշտության մթնոլորտում:

Նշվում է նաև, որ Էրդողանի և Մադուրոյի ներկայությամբ կողմերը 5 համաձայնագիր են ստորագրել:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Էրդողանը հանդիպել է Մադուրոյի հետ, վերջինիս՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Մեկնաբանություն
X