Մամուլի տեսություն

«Հրապարակ». Մեծ տոնախմբություն Սյունիքում, մասնակցելու է երկրի էլիտան

Այսօր Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ, բազմաթիվ պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելելու է Գորիս՝ Խնձորեսկ։ Առաջին անգամ Հայաստանում նշելու են Սպարապետի օրը, եւ քանի որ Մխիթար սպարապետի գերեզմանը գտնվում է Խնձորեսկում, երկրի էլիտան այդ օրը որոշել է նշել հենց այնտեղ։ Միջոցառումներն սկսվելու են կեսօրին, լինելու են ժողովրդական երգ, պար, տարբեր մրցաշարեր, Ռազմական ինստիտուտի սաների երդմնակալություն, սյունյաց ավանդական ուտեստներ՝ հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ, իսկ օրվա ավարտին՝ գալլա համերգ․ կմասնակցեն Շուշան Պետրոսյանը, Մրոն, Գագիկ Գինոսյանը։ Միջոցառումը կեզրափակվի հրավառությամբ։

Մեկնաբանություն
X