Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում

«Ժողովուրդը» գրում է. «Առողջապահության նախարարությունը, որը խոստացել էր բանակցել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ հետ՝ սակագների վերանայման հարցով, չի իրականացել խոստումը, փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի վրա՝ «այդպես ստացվեց»: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում փորձել է արդարանալ. «Հիմա գները իջեցնելու մասին խոսքը չէր գնում: Խոսքը գնում էր այն մասին, թե ինչպես անենք, որ ճնշումը առողջապահական կազմակերպությունների բյուջեի վրա նվազեցնենք: Եւ մեթոդներ գտնվել են սուբսիդիաների միջոցով»: Սուբսիդիաներն էլ, հասկանում եք, տրվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Կարեւորը անհայտ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ չնեղանա»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X