Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». ՄԻՊ հայտարարությունից դատավորները դասեր չքաղեցին

«Ժողովուրդը» գրում է. «Եթե ՀՀ իշխանությունները եւ իրավապահ համակարգը ժամանակին ականջալուր լինեին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, միգուցե դատական համակարգում կոռուպցիոն դրսեւորումների հետեւանքով այսքան դատավոր չհայտնվեր մեղադրյալի աթոռին: Պարզվում է՝ 4 տարի առաջ հրապարակված զեկույցից դատավորները դասեր չքաղեցին:

2013թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ զեկույց հրապարակեց՝ ներկայացնելով դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները: Ըստ զեկույցի՝ հարցումների արդյունքում պարզվել են դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներ: «Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների դեմ: Տարբերակ 2. դատավորը ավելի մեծ գումար է պահանջում՝ իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X