Մամուլի տեսություն

«Հրապարակ». Վարչապետի բացակայությունը թեժ քննարկումների թեմա է դարձել

Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվան նվիրված ավանդական դարձած միջոցառմանն ու պարգեւատրումների արարողությանը վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությունը թեժ քննարկումների թեմա է դարձել։ Ավանդույթի համաձայն, նախկին վարչապետերը՝ Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, անձամբ մասնակցում էին կրթության ոլորտի պատասխանատուների կողմից կազմակերպված այդ միջոցառմանը եւ պատվոգրեր հանձնում տարվա լավագույններին։ Սակայն այս տարի կառավարության ղեկավարը չմասնակցեց, եւ կառավարության կողմից ներկայացուցիչ էր ուղարկվել աշխատակազմի ղեկավարից ցածր պաշտոնյա։ Շատերը սա համարում են Կարեն Կարապետյանի՝ ՀՅԴ-ական նախարարների նկատմամբ վերաբերմունքի դրսեւորում։

Մեկնաբանություն
X