Հարութի կապերը, նրա մենեջմենթը, փող հայթայթելու կարողությունը իրոք շատ բան կարող են փոխել. Կինեմատոգրաֆիստների միության համագումարը շարունակվում է

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում շարունակվում է ստեղծագործական միության արտահերթ համագումարը, որը պետք է ընտրի միության նախագահին:

Թեկնածուները 3-ն են՝ կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյան, Վահե Գևորգյանց և կինոպրոդյուսեր Գևորգ Գևորգյան:

Ինչպես համագումարից հայտնում է մեր թղթակիցը, ընդմիջումից առաջ եղան մի շարք ելույթներ: Խոսեց նաև կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ով նշեց, որ ինքը երբեք չի քվեարկում ինչ-որ մեկի դեմ, այլ քվեարկում է ինչ-որ մեկի օգտին: Միևնույն ժամանակ նա ասաց, որ կողմ է և մյուսներին էլ խորհուրդ կտա քվեարկել Հարություն Խաչատրյանի օգտին:

«Հայաստանի նման օլիգարխացված և աղքատ երկրում կազմակերպել «Ոսկե ծիրան»-ի նման փառատոն՝ դա արդեն քիչ չէ: Այդպիսի փառատոն տարածաշրջանում, այդ թվում և Մոսկվայում չկա: Եթե Հարութը կարողանա նույնն անել նաև Կինեմատոգրաֆիստների միության հետ, այն դարձնել մի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ ու ցուցադրումներ, ապա հայկական կինոյում շատ բան կփոխվի: Հարութի կապերը, նրա մենեջմենթը, փող հայթայթելու կարողությունը իրոք շատ բան կարող են փոխել: Ես արդեն 77 տարեկան եմ, և գիտեմ ինչ եմ ասում»,- իր ելույթում ասաց Բալայանը:

Մեկնաբանություն
X