Հարություն Խաչատրյանն ընտրվեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագումարն ավարտեց աշխատանքները: Մասնակիցները փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեցին միության նախագահին:

Ըստ քվեարկության արդյունքների՝ 88 ձայնով ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Մյուս թեկնածուներից Վահե Գեւորգյանցն ստացավ 29, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17 ձայն:

Նշենք նաև, որ համագումարին միության 187 անդամներից ներկա էր 145-ը:

Համագումարի ընթացքն առավել մանրամասն կներկայացնենք ավելի ուշ:

Մեկնաբանություն
X