Ինչպես անցավ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունը (լուսանկարներ)

>

Ժամեր առաջ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագումարն ավարտեց: Մասնակիցները փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեցին միության նախագահին: Քվեարկության արդյունքների համաձայն՝ 88 ձայնով ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Մյուս թեկնածուներից Վահե Գեւորգյանցն ստացավ 29, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17 ձայն: 2 թեկնածուներն էլ արդյունքները հայտարարելուց հետո մոտեցան եւ շնորհավորեցին Հարություն Խաչատրյանին։

Նորընտիր միության նախագահը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա եւս մեկ անգամ նշեց, որ կինոն այսօր հոգածության եւ նոր ծրագրերի կարիք ունի, միաժամանակ նկատելով, որ կինեմատոգրաֆիստները իրեն ընտրելով ընտրեցին այդ ծրագրերը, հնարավորությունը, որ պետք է միասնաբար կատարեն։ Իսկ դրա համար մեկ ամիս անց կինեմատոգրաֆիստները նորից կհավաքվեն եւ միասին կորոշեն իրենց ապագա ծրագրերը․ «Դա անպայման լինելու է, որովհետեւ մինչեւ այդ չի եղել, որ մարդիկ կարողանան միասին ծրագիր որոշեն եւ հաստատեն,-լրագրողների հետ զրույցում ասաց Հարություն Խաչատրյանը,- այդ կծկված որոշումները փոքրիկ վարչությունով, որոնց հեշտ է համոզել կամ ոչ ճիշտ ճանապարհ ցույց տալ, այս դեպքում արդեն մենք ողջ կինեմատոգրաֆիստներով կորոշենք մեր ծրագիրը եւ ստրատեգիան։ Այդպես շատ ազնիվ եւ ճիշտ կլինի, ամեն մեկին կտանք իր հետաքրքրությունների ասպարեզը, որպեսզի ինքը ղեկավարի եւ ոչ մի կասկած չունենանք որ սխալ ուղղությամբ է գնալու ինչ որ բան»։

Մեկնաբանություն
X