Իսպանիան Ֆուտբոլի 2018-ի Աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր է նվաճել

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը նախընտրական փուլում 3:0 հաշվով ջախջախելով Ալբանիայի հավաքականին, նվաճեց 2018-ի Աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիրը: Իսպանիայի հավաքականից գոլերի հեղինակներ են դարձել Ռոդրիգոն, Իսկոն եւ Տյագո Ալկանտարան:

Նշենք, որ G խմբում Իտալիա-Մակեդոնիա հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով եւ իսպանացիները, իրենց ակտիվում ունենալով 25 միավոր, դուրս են եկել առաջին դիրք: Այս պահին Իսպանիան միացավ այն տասը երկրներին, որոնք նվաճել են արդեն Աշխարհի հաջորդ տարի կայանալիք ֆուտբոլի առաջնությանը:

Մեկնաբանություն
X