Ջեյմս Վուդսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Հայտնի հոլիվուդյան դերասան Ջեյմս Վուդսը հայտարարել է, որ ավարտում է իր կարիերան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն, հավելելով, որ այսպես ասած թոշակի անցնելը 70-ամյա դերասանին հնարավորություն կտա զբաղվել սիրած գործերով՝ ճանապարհորդել, լուսանկարել, հնաոճ իրեր հավաքել գոլֆ խաղալ եւ այլն: Վուդսը խաղացել է «Վիդեոդրոմ», «Մի անգամ Ամերիկայում», «Կատվի աչք խաղատունը» և մի շարք այլ ֆիլմերում: «Սալվադոր» ֆիլմում որպես լավագույն դերասան արժանացել է Օսկար մրցանակի 1986-ին, իսկ 1998-ին Աստղային ճեմուղում արժանացել է սեփական աստղն ունենալու պատվին:

Մեկնաբանություն
X