Հարավկորեացի ֆուտբոլիստներին հաջողվել է մեկ խաղում 4 գոլ խփել և պարտվել 4:2 հաշվով

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Հարավային Կորեայի ընտրանուն:

Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայի «ВЭБ-արենա» մարզադաշտում, և ավարտվել 4:2 հաշվով:

Խաղի 44-րդ րոպեին հաշիվը բացել է Ռուսաստանը: Երկրորդ խաղակեսում հյուրերը հաշիվը դարձրել են 3:0: Երկու րոպեի ընթացքում 2 ինքնագոլի հեղինակ է դարձել Կիմ Չժու Յունը: Հարավկորեացի ֆուտբոլիստները ուշքի են եկել միայն 4:0 հաշվի պայմաններում և խաղավարտին հեղինակության 2 գոլ խփել, բայց արդեն հակառակորդի դարպասին՝ 4:2:

2018թ. ԱԱ նախապատրաստության շրջանակներում Ռուսաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ազգային հավաքական հետ:

Մեկնաբանություն
X