Բերեզովսկին հրաժարական է տվել

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամոյից»:

Ինչպես տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքէջը, այսօր թիմի գլխավոր մարզիչ Յուրի Կալիտվինցեւը պաշտոնանկ է արվել: Նրա հետ միասին հրաժարական են տվել նաեւ օգնականները, այդ թվում Ռոման Բերեզովսկին, որը «Դինամոյի» դարպասապահների մարզիչն էր:

Մեկնաբանություն
X