Հենրիխ Մխիթարյանը բացում է խաղի հաշիվը․ Ղազախստան-Հայաստան՝ 0:1

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 0։1 հաշվով:

Հանդիպման 26-րդ րոպեին Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը հաշվենկատ հարվածով բացեց խաղի հաշիվը։

Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսը հարուստ էր գոլային փոխանցումներով:

Նշենք, որ միջազգային բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում ղազախներին. տանտերերի հաղթանակը գնահատվում է 2.5 գործակցով, հայերինը՝ 2.95, իսկ ոչ ոքին ունի 3.5 գործակից:

Մեկնաբանություն
X