Հենրիխ Մխիթարյանն ամենաակտիվներից էր․ Ղազախստան-Հայաստան՝ ոչ-ոքի

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի հաշվով։ Ղազախստան-Հայաստան՝ 1:1:

Հանդիպման երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին հակառակորդ թիմը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1:1: Խաղի մնացած ժամանակահատվածում 2 թիմերն էլ պայքարում էին հաղթանակի համար, սակայն դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին: Ի դեպ, նշենք, որ այս հանդիպման ընթացքում Ազգային հավաքականի թիվիմ ավագ Հենրիխ Մխիթարյանն ամենաակտիվներից էր։

Նշենք, որ E խմբի մյուս խաղում Լեհաստանի հավաքականը նվաճեց ԱԱ-2018-ի ուղեգիր: Դանիացիները զբաղեցրին երկրորդ տեղը՝ նվաճելով անցումային խաղերի ուղեգիր: Հայաստանի հավաքականը 7 միավորով 5-րդ տեղը գրավեց խմբում, իսկ ղազախները հավաքեցին 3 միավոր՝ ընտրական փուլն ավարտելով առանց հաղթանակի:

Մեկնաբանություն
X