Լյուիս Համիլթոնը Ճապոնիայի «Գրան պրին» է նվաճել

Բրիտանացի ավտոմրցորդ Լյուիս Համլիթոնը «Ֆորմուլա 1» դասի «Մերսեդես» մեքենայով նվաճել է Ճապոնիայի «Գրան պրի» մրցանակը: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը: Ավտոմրցումներն անց են կացվել Սուդձուկե քաղաքում: Երկրորդ տեղը գրավել է հոլանդացի Մաքս Ֆերստապետնը «Ռեդ բուլլից», իսկ եռյակը եզրափակում է կրկին ռեդ-բուլլցի ավստրալացի Դանիել Ռիկյարդոն:

Գերմանացի Սեբաստյան Ֆետելը «Ֆերրարի» թիմից դուրս է մնացել մեխանիկական խնդիրների պատճառով: Ընդհանուր հաշվարկում Համիլտոնն ամրացրել է իր դիրքերը: Նա ունի 306 միավոր, իսկ Ֆետելը՝ 247: «Մերսեդեսի» թիմից մյուս մրցորդ Վալտերի Բոտասի ակտիվում 234 միավոր կա:

Մեկնաբանություն
X