Երբ շունս երկու անգամ հաչեց, ես ամեն ինչ հասկացա. «Բավարիայի մարզիչ

Մարզիչ Յուպպ Հայնկեսը պատմել է, թե ինչու որոշեց վերադառնալ Մյունխենի «Բավարիա»: 72-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերել ESPN-ը:

«Իմ վերջին մամլո ասուլիսում, 4 տարի առաջ, ես ասացի, որ ավարտում ե մարզչական կարիերաս: Դրանից հետո ես բազմաթիվ առաջարկներ եմ ստացել եվրոպական ակումբներից, առաջակել են նաև աշխատել հեռուստատեսությունում, բայց ես հրաժարվել եմ այդ ամենից: Դժվար էր որոշում կայացնելը: Կինս և դուստրս ասացին, որ ես պետք է վերադառնամ «Բավարիա»: Իմ շունն էլ այդ պահին հաչեց՝ 2 անգամ: Այդ ժամանակ ես ամեն ինչ հասկացա»,- ասել է Հայնկեսը:

Մարզչի խոսքով՝ միշտ պետք է հիշել այն մարդկանց, որոնք քեզ օգնել են:

«Իմ կարիերայի ընթացքում «Բավարիան» շատ բան է արել ինձ համար, այնպես որ ես ոչ մի դեպքում չէի կարող այսօր հայտնվել Մադրիդի «Ռեալում»,- հավելել է մարզիչը:

Մեկնաբանություն
X