Լոնդոնը պատրաստ է ընդունել շախմատի թագի համար պայքարի եզրափակիչը

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակիչը, ամենայն հավանականությամբ տեղի կունենա Լոնդոնում, 2018թ. նոյեմբերին, հաղորդում է ТАСС-ը:

Նշվում է, որ պաշտոնական և վերջնական որոշում այդ մասին դեռևս չի ընդունվել: Ավելի վաղ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտնել էր, որ այցելել է Լոնդոն և հանդիպել գործարարների ու իրավաբանների հետ, ովքեր հայտարարել են ԱԱ եզրափակիչը Լոնդոնում անցկացնելու ցանկության մասին:

Նշենք, որ աշխարհի թագի համար պայքարի 2016 թականի եզրափակիչը տեղի ունեցավ Նյու Յորքում: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը թայ-բրեյքում առավել ուժեղ գտնվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ մենամարտում:

2018թ. մարտից 10-28-ը Բեռլինում կկայանա հավակնորդների մրցաշար, որի արդյունքներով էլ կորոշվի Կարլսենի նոր հակառակորդը:

Մեկնաբանություն
X