Իսլանդիան ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրն է, որը կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Իսլանդիան դարձավ ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրը, որը հաջորդ տարի կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է RT-ն, հիշեցնելով, որ կղզու բնակչությունը կազմում է ընդամենը 330 հազար մարդ: Նախորդ ռեկորդը սահմանել էր Տրինիդադ եւ Տոբակո պետությունը, որի բնակչությունը կազմում էր ընդամենը 1,3 միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ Իսլանդիան զբաղեցրեց առաջին տեղը I խմբի ընտրական փուլի հանդիպումներում։ Առաջ անցնելով Խորվաթիայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Ֆինլանդիայից եւ Կոսովոյից: Կոսովոյի հետ հանդիպումը եղավ վճռական, որն ավարտվեց 2:0 հօգուտ իսլանդացիների:

Մեկնաբանություն
X