Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական արդյունքները

Ուկրաինան 2:0 հաշվով պարտվեց Խորվաթիային իր հարկի տակ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ, որով, խորվթաները դուրս եկան երկրորդ տեղ, իսկ ուկրաինացիները ստիպված էին բավարարվել երրորդ տեղով իրենց խմբում եւ զրկվեցին աշխարհի առաջնության մասնակցության ուղեգրից: I խմբում Իսլանդիան 2:0 հաշվով հաղթեց Կոսովոյին եւ դարձավ խմբի առաջատար: Թուրքիա-Ֆինլանդիա հանդիպումն էլ ավարտվեց 2:2 եւ ֆինները միավորների առավելությամբ առաջ անցան թուրքերից: Արդյունքում "I" խմբում Իսլանդիան ունի 22 միավոր եւ առաջատարն է, Խորվաթիան 20, եւ Ուկրաինան 17, եզրափակելով եռյակը: Հաջորդիվ արդեն Թուրքիան է 15 միավորով, Ֆինլանդիան 9 եւ Կոսովոն՝ 1 միավորներով:

Իր հարկի տակ ընդունելով վրացիներին, Սերբիան հաղթանակ տոնեց 1:0 հաշվով ուղեգիր նվաճելով աշխարհի առաջնության մասնակցության: Զուգահեռ հանդիպման ժամանակ էլ Ուելսը 0:1 հաշվով պարտվեց Իռլանդիային: Այս հաղթանակի շնորհիվ իռլանդացիները իրենց խմբում գրավեցին երկրորդ տեղը, ինչը նրանց թույլ է տալիս մասնակցել վճռական հանդիպումներին: D խմբում երրորդ հանդիպումը կայացել է Ավստրիայի եւ Մոլդովայի միջեւ եւ նվազագույն հաշվով ավստրիացիները առաջ են անցել: Այսպիսով, «D» խմբում Սերբիան առաջատարն է եւ ունի 21 միավոր, Իռլանդիան 19 եւ Ուելսը եզրափակում է եռյակը՝17 միավորով: Ապա արդեն գալիս են Ավստրիան 15 միավորով, Վրաստանը՝5 եւ Մոլդովան 2 միավորներով:

G խմբի 10-րդ եզրափակիչ տուրում, Իսրայելի հավաքականը իր դաշտում ընդունել է իսպանացիներին եւ պարտվել՝ թույլ տալով երկու գոլ իր դարպասում: Իսպանիան հաղթել է 2:0 հաշվով: Խմբի մյուս հանդիպումներում, որոնք տեղի են ունեցել զուգահեռ, Իտալիան 1:0 հաշվով հաղթել է ալբանացիներին, թեեւ դեռ այս հաղթանակից առաջ էլ նրանց ապահովել էին իրենց երկրորդ տեղը իրենց խմբում եւ իրավունքը վճռական հանդիպումներին մասնակցելու: Մակեդոնիան էլ իր հարկի տակ 4:0 հաշվով պարտության է մատնել Լիխտեյնշտեյնին: «G» խմբում արդյունքները հետեւյալն են՝ Իսպանիան 28 միավորով առաջատարն է, որին հետեւում է Իտալիան 23 միավորով եւ Ալբանիան 13 միավորով: Ապա գալիս են Իսրայելը 12 միավորով, Մակեդոնիան 11 միավորով եւ Լիխտեյնշտեյնը՝ 0 միավորով:

Մեկնաբանություն
X