Մամուլի տեսություն

«Հրապարակ». «Ընտանեկան բռնության մասին» օրենքը կարող է «բռնությունների» ալիք բարձրացնել ԱԺ-ում

ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը հոկտեմբերի 17-ին պատրաստվում է կազմակերպել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ԱԺ լսումներ: Եվ, ի տարբերություն արդարադատության նախարարության օրերս կազմակերպած քննարկման, հրավիրելու են ոչ միայն օրենքին կողմ, այլեւ դեմ արտահայտվողներին: Սակայն ակնհայտ է, որ նման զգայուն նախագծի հակառակորդներին ու կողմնակիցներին մի տեղ հավաքելը «բռնությունների» ռեալ հող է ստեղծելու՝ քննարկումն առնվազն թեժ է լինելու: Հիշեցնենք, որ նախագծին դեմ արտահայտվողներն ասում են, որ «եվրոպացիները մտել են հայոց սրբության սրբոց՝ ընտանիք ու եկեղեցի», կողմնակիցները՝ թե օրենքի դեմ խոսում են բռնության կողմնակիցները, որոնք սերունդներին են փոխանցում «բռնության գենը»: Իսկ մի խումբ էլ կարծում է, որ սա մարդկանց զբաղեցնելու իշխանության հերթական պրոյեկտն է:

Մեկնաբանություն
X