Քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ․ Լեւոն Իգիթյանը նիստի ընթացքում անընդհատ հայհոյում էր․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն էր գումարվել։ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պարբերաբար դժգոհում եւ դեմ էր քվեարկում 4 հոգու Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին հարցերին։ Հանրապետական խմբակցության անդամները տեղից արձագանքում էին ԵԾ-ի ավագանու անդամների արտահայտած մտքերին։

ՀՀԿ-ի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը պարբերաբար վրդովվում էր, տեղից ռեպլիկներ անում «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամների վերաբերյալ, նրանց հայհոյում։

«Երկիր Ծիրանիի» ավագանու անդամները իրենց նկատմամբ պահանջեցին հարգալից վերաբերմունք՝ շեշտելով, որ իրենք կին են։ Սրան հակադարձեց Լեւոն Իգիթյանը՝ ասելով․ «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»։ Նրա կողքի նստած ՀՀԿ-ականները սկսեցին ուրախանալ Իգիթյանի խոսքերի վրա։

Նման մի իրավիճակ էլ ստեղծվեց այն ժամանակ, երբ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ԵԾ-ի անդամների վերաբերյալ խոսում էր Իգիթյանի հետ։ Վերջինս, դառնալով իր կողքին նստած ավագանու անդամ Կամո Հովհաննիսյանին, ասաց․ «Քաղաքաշինությունից ա խոսում, այ յիբյոմատ»։

Մեկնաբանություն
X