Դե վեր ընգի տեղդ, տո՛․ Կամո Արեյանը՝ ԵԾ-ի ավագանու անդամին (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի հրավիրած այսօրվա ավագանու նիստը, շնորհիվ «Երկիր Ծիրանի» խմբակցության, բավականին լարված մթնոլորտում անցավ։ Նրանք քննադատական ելույթներ էին ունենում, իսկ ՀՀԿ-ի ավագանու անդամները տեղից նրանց հասցեին ռեպլիկներ էին անում։

Երբ քննարկվում էր «Vivacell MTS»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու մասին հարցը, ԵԾ-ից Մարինա Խաչատրյանը ելույթ ունեցավ՝ նշեց, որ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անպատվաբեր է դարձել: «Բազմաթիվ կոչումներ, մեդալներ եւ այլն, դրանք արդեն արժեզրկվել են, որովհետեւ տրվում են պատեհ, անպատեհ եւ այն մարդկանց կողմից, ովքեր քանդում են մեր քաղաքը, մեր երկիրը: Ես համարում եմ, որ ամոթ է, որ նման վաստակաշատ մարդիկ, այդ թվում նաեւ Ռալֆ Յիրիկյանը, նմանատիպ պարգեւ, նմանատիպ կոչում ստանա Երեւան քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից»։

Մարինա Խաչատրյանի այս խոսքին տեղից հակադարձեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը. «Դե վեր ընգի տեղդ, տո՛... վեր ընգի տեղդ»։

Փոխքաղաքապետի կողքին նստած ՀՀԿ-ի ավագանու մեկ այլ անդամ՝ Նաիրա Նահապետյանը, որն ավեի հայտնի է ՀԷԿ-երի Նաիրա անունով, Արեյանի խոսքից հետո ասաց․ «Դու ինչ մարդ ես, պետք ա աշխատել իմանաս»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություն
X