«Մանախը» չի ցանկացել առանց իր պաշտպանի նիստը կայանա

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա հարձակում գործելու մեջ մեղադրվող Արթուր Այվազյանի՝ «Մանախի» գործով նիստն այսօր հետաձգվել է։ Ինչպես «Հրապարակին» փոխանցեց Այվազյանը, իր փաստաբանը քաղաքում չի եղել և ինքը չի ցանկացել առանց պաշտպանի նիստը կայանա․ «Ես ուղղակի ցանկացա, որպեսզի պաշտպանս ևս ներկա գտնվի և նիստը նշանակվեց նոյեմբերի 1-ին ժամը 11.00-ին»։

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Այվազյանը մարտի 30-ին ուշ երեկոյան անթաքույց արհամարհանք է դրսեւորել հասարակության նկատմամբ եւ «Ելք» դաշինքի համակիր Հ.Սարգսյանի նկատմամբ բռնություն է գործադրել. այդ ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:

Մեկնաբանություն
X