Լեւոն Իգիթյանը միմոսություն է անում ավագանու նիստին․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստի այսօրվա «հերոսը» ճարտարապետ, ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Լեւոն Իգիթյանն էր։ Տեղից մշտապես ռեպլիկներ անող Իգիթյանն իրեն այսօր թույլ տվեց ավագանու նիստին հայհոյանքներ հնչեցնել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին, քանի որ, նրան դուր չէր գալիս ԵԾ-ի քննադատական ելույթները։ Մի իրավիճակում Իգիթյանը ԵԾ-ի ավագանու անդամ Սոնա Աղեկյանի հասցեին ասաց․ «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, ա՛յ բոզ»։ Մեկ այլ իրավիճակում էլ․ «Քաղաքաշինությունից ա խոսում, այ յիբյոմատ»։

Այս խոսքերից ՀՀԿ-ի ավագանու անդամների մոտ խինդ ու ուրախություն էր սկսվում։
Այս ամենից բացի Լեւոն Իգիթյանին «նեղում» էին տեսախցիկների առկայությունը եւ ի վերջո նա չդիմացավ եւ իր միմոսային ունակությունները ցուցադրեց տեսախցիկների առաջ՝ ծամածռվելով։

Մեկնաբանություն
X