Վաղուց չէինք լսել այդ բառը․․․

Ռուբեն Մաթևոսյանին բնակարան տրամադրելու Երևանի ավագանու տեղեկանք- հիմնավորման մեջ նշվում է․

«Հայ երգարվեստի միության նախագահին կտրամադրվի ՝ 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցի հ.16 շենքից: Տաղանդաշատ երաժիշտը իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու եւ դստեր հետ բնակվում են մեկ հարկի տակ՝ փոքր բնակարանում»:

Այսօր մամուլում հնչեց նաև Ռուբեն Մաթևոսյանի խոսքը․

Թեև իր բնակարանը մեկ սենյականոց է, որտեղ մինչ օրս ապրել են ինքը, կինը, երեք երեխաները, հարսը, թոռները, ինքը երբեք չի դժգոհել այդ վիճակից. «Հակառակը, միշտ ուրախացել եմ, որ ուրիշներին մի սենյակ են տվել, հետո՝ բաներ կան, որ չի կարելի բարձրաձայնել, ամոթ է»։

«Բաներ կան, որ չի կարելի բարձրաձայնել, ամոթ է»․ հին օրերի քաղցր երգ։

Մեր փափկակենցաղ երգիչ- երգչուհիները տիրապետու՞մ են չբարձրաձայնելու, չցուցադրելու, ընտանիքը հանրության քննարկման թեմա չդարձնելու արվեստին։ Հասկանու՞մ են «Բաներ կան, որ չի կարելի բարձրաձայնել, ամոթ է» արտահայտության իմաստը․․․

Երանի՜ ամոթը դառնար մարդկային արժեքների գնահատման սլաքը։ Մի քիչ ամաչելը ոչ մեկին չէր խանգարի․․․

ՀԳ Վաղու՜ց չէինք լսել այդ բառը․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X