Մամուլի տեսություն

«Հրապարակ». Խանգարում են հին պատմությունները

Ըստ լավատեղյակների՝ մինչեւ վերջին վայրկյանը Աբրահամյանները փորձել են պայքարել՝ աթոռանիստ Արտաշատը եւ Այնթապն իրենց տիրապետության տակ պահելու համար: Սակայն նրանց սեղանին է դրվել Նորաշեն համայնքի ղեկավարի հետ տեղի ունեցած պատմության դոսյեն, որին գյուղապետ էր «դարձրել» Հովիկ Աբրահամյանը, ապա փոխվել է մտադրությունը: Հիշեցնենք՝ ԱԺ ընտրությունների օրերին կրակել էին Նորաշենի համայնքապետի ավտոմեքենայի վրա, նրան ոչինչ չէր եղել, իսկ վարորդը վիրավորվել էր: Ըստ որոշ լուրերի՝ կրակողները եղել են Արտաշատի գազալցակայաններից մեկի աշխատակիցները, իսկ լցակայանը պատկանում է Աբրահամյաններին: Ըստ տեղացիների՝ ընտրությունների ժամանակ գյուղապետին ասված է եղել չաշխատել ՀՀԿ-ի օգտին, սակայն նա չի լսել «վտակների» հորդորը եւ պայքարել է հանուն «գետակ» ՀՀԿ-ի:

Մեկնաբանություն
X