Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Փորձում են արդարացնել Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամների պահվածքը

«Ժողովուրդը» գրում է. «Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, երեկ մեզ հետ զրույցում փորձել է ամեն գնով արդարացնել իրենց խմբակցության անդամների կողմից ընդդիմադիրների վրա հարձակումները՝ վերջիններիս մեղադրելով սադրանքների մեջ: «Եթե իրենք պահեին իրենց արժանավայել, ոչ մի անգամ ոչ մի արձագանք չէր լինի: Իրենք արդեն չափ ու սահմանն անցնում են»,- ընդդիմադիրներին մեղադրել է նա: Իսկ արդյո՞ք հրահանգ ունեք՝ անպատիվ խոսքեր ասելու եւ ավագանու նիստը փողոցային լեզվակռվի վերածելու, այս հարցին էլ Նահապետյանը պատասխանել է. «Իհարկե, ինքնաբուխ է: Մենք հանգիստ նստած ենք, կարծում ենք, որ նիստը կտեւի 10 րոպե, …բայց պարզվեց, որ սխալվում ենք: Իրենք համարժեք պատասխան են ստանում եւ միայն դրանից հետո են հիշում, որ իրենք կին են, այն էլ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից»»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X