Մամուլի տեսություն

«Հրապարակ». Ինչպիսի՜ դեգրադացիա

Ժամանակին Լեւոն Իգիթյանի ավագ եղբայրը՝ Հենրիկ Իգիթյանը, նույնպես գրաքննությունից դուրս լեքսիկոն էր կիրառում։ Բայց նա Ղարաբաղի շահերի պաշտպանությամբ էր հանդես գալիս, երբ ԽՍՀՄ վերջին համագումարում, Կրեմլի ամբիոնից, Գորբաչովի ներկայությամբ իր նշանավոր «Բոզին բոզություն է հասնում» արտահայտությունն էր անում հայերենով։ Այժմ այդ նույն բառերը նրա եղբայրը՝ Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, կիրառում է հայ կանանց՝ ավագանու ընդդիմադիր անդամների նկատմամբ։ Միայն այն պատճառով, որ նրանք հակաիշխանական ելույթներ են ունենում, ՀՀԿ-ական նախագծերին ընդդիմանում, Իգիթյանին անցանկալի պահվածք դրսեւորում։ Ինչպիսի՜ դեգրադացիա։

Մեկնաբանություն
X