Մամուլի տեսություն

«Հրապարակ». Օրենքը վաղուց էր գզրոցում

Պարզվում է՝ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» օրենքն իշխանությունների գզրոցում է վաղուց: Ժամանակին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է փորձել այն «բերել» խորհրդարան՝ հաստատման, բայց քանի որ իշխանությունները գիտեին, որ չեն ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, չեն ցանկացել հանրության մեջ ավելորդ կրքեր բորբոքել, մյուս կողմից էլ՝ «Ռուսիա-մայրն» է զայրացել: Այս անգամ իշխանությունները «հաստատակամ» են եւ կարծում էին, որ Դավիթ Հարությունյանը կկարողանա գործն անաղմուկ գլուխ բերել: «Չի ստացվի, օրենքի մեջ լիքը ռումբեր կան, բացի ամուսնուն 100 մետր շառավղով երեխային մոտ չթողնելուց, կա նաեւ «տնտեսական բռնություն» հասկացողություն, այսինքն՝ կարա տղեդ քեզնից 5 հազար դրամ փող ուզի, հետն էլ գնա մարիխուանա առնի, փողը չտաս, գնա քո դեմ բողոքի, էրեխուդ առնեն տանեն, ասենք՝ Սաքունցի ստեղծած մանկատուն»,- բորբոքված բողոքում էր մեզ հետ զրուցող՝ Ռուսաստանը «հարգող» ՀՀԿ-ականը: Ի դեպ, սույն օրենքը 10 միլիոն եվրո «արժե», ինչը հայաստանյան «տնտեսության համար» փոքր գումար չէ, նաեւ սրա համար են իշխանությունները շահագրգիռ օրենքի ընդունմամբ:

Մեկնաբանություն
X