Չավուշօղլուն և Թիլլերսոնը քննարկել են ԱՄՆ-ի և Թուրքիայի կղմից վիզաների փոխադարձ տրամադրումը կասեցնելու խնդիրը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից վիզաների երկկողմ տրամադրումը կասեցնելու խնդիրը, չորեքշաբթի հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների:

Հեռախոսազրույցի մանրամասները չեն հաղորդվում:

Ավելի վաղ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ ԱՄն կառավարությունը մտահոգված է Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալության փաստով՝ վերջինիս առաջադրված մեղադրանքները գնահատելով անհիմն և երկրների միջև գործընկերային հարաբերությունները խարխլող: Անցյալ կիրակի Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր Թուրքիայի քաղաքացիներին ոչ իմիգրացիոն վիզաների տրամադրումը կասեցնելու մասին, ինչին հետևել էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան համարժեք պատասխանը:

Մեկնաբանություն
X