Կիևը բողոքի նոտա է հղել Բուդապեշտին՝ պահանջելով կասեցնել Անդրկարպատների ինքնորոշման կոչով ցույցը

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կիմկինը Հունգարիային մեղադրել է Անդրկարպատյան մարզում անջատողականությանը ջակցելու մեջ: Այդ մասին արտաքին գերատեսչության ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:

«Հունգարիայի ԱԳՆ-ն մեր դեսպանատանը հայտնել է հոկտեմբերի 13-ին «Ինքնորոշում Անդրկարպատներին» կարգախոսով հոկտեմբերի 13-ին կայանալիք ակցիայի մասին: Ի՞նչ է, Բուդապեշտը պաշտպանում է անջատողականությո՞ւնը»,- գրել է Կլիմկինը:

Նա նաև հավելել է, որ Կիևն այդ կապակցությամբ բողոքի նոտա է հղել՝ պահանջելով արգելել այդ սադրանքը:

«Վստահ եմ, Հունգարիան հետագայում կհարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,- նշել է Կլիմկինը:

Մեկնաբանություն
X