Վիքիպեդիան՝ Լևոն Իգիթյանի մասին

Լևոն Սուրենի Իգիթյան

(1939, հունվարի 1, Լուքսեմբուրգ,Վրացական ԽՍՀ), ճարտարապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության և Երևանի ավագանու անդամ։ 2012 թվականին Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, իսկ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին: Հանրության շրջանում նրա անձը կապվում է Երևանի բազմաթիվ պատմական և հուշարձան շենքերի քանդման հետ։ Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի եղբայրն է։

Մի ուրիշ հատված ևս․

Հանրության նկատմամբ գռեհիկ վերաբերմունքի դրսևորումներ
Լևոն Իգիթյանը մամլո ասուլիսների և այլ հրապարակային ելույթների ընթացքում գռեհիկ և վիրավորական հայտարարություններ է հնչեցնում իր գործունեությունը քննադատող քաղաքացիների հասցեին։

Ներկայացված է նաև Արամի 30 շենքի քանդում-ը, որտեղ հանրային վրդովմունքին ի պատասխան հնչում է Լևոն Իգիթյանի հեգնական , ծաղրող արտահայտությունները․

«Ի պատասխան հանրային բողոքի Երևանի քաղաքի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը մամուլի ասուլիս հրավիրեց և դրական գնահատեց 150-ամյա պատմական շենքի քանդումը։ Իսկ լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա գռեհիկ ոճով ասաց, որ «Էս ի՞նչ եք խոսում դուք: Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք՝ ճարտարապետական մակարդակ ունեցող ժողովուրդն էդ сарай-ն (նկատի ունի Արամի 30-ի 150-ամյա պատմական շենքը) արժեք չի համարի․․․»

ՀԳ Սա «Ելք»-ը չի ասում, այլ՝ Վիքիպեդիան։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X