Էլեկտրաշարժիչով մեքենաների ներմուծումը կազատվի հարկերից

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարական իջեցրեց էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից և տուրքերից ազատելու վերաբերյալ:

«Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանման անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ ՀՀ փոխվարչապետին, տնտեսական զարգացման, ֆինանսների և բնապահպանության նախարարներին, նաև ՊԵԿ նախագահին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերի և տուրքերի վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունն ու ներկայացնել կառավարության աշխատակազմ»,-ասաց վարչապետը:

Նշենք, որ Հայաստանում արդեն կան էլեկտրաշարժիչով մեքենաներ, դրանք հիմնականում ամերիկյան թանկարժեք Tesla մակնիշի տարբեր մոդելներ են, ինչպես նաև առկա է մեկ-երկու հատ բյուջետային դասի Nissan Leaf:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X