Ե՞րբ կստեղծվի միասնական տրանսպորտային ցանցը

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց օրենսդրական փոփոխություն կատարել՝ միասնական տրանսպորտային ցանց ստեղծելու վերաբերյալ:

Դրանով պետք է մարզերում լավանա ուղևորափոխադրումների սպասարկման մակարդակը: Ցանցը ներդրվելու է մասնավոր ներդրումների միջոցով, ստեղծվելու են միասնական օպերատորներ:

Վարչապետը հարցրեց նախարարին՝ ծրագիրը հաստատելուց հետո ե՞րբ է այդ ցանցը ստեղծվելու: Մարտիրոսյանն ասաց, որ օրենքն ընդունելուից հետո պիլոտային ծրագիր են իրականացնելու և դրա համար մրցույթ են հայտարարելու:

«Իսկ էդ պիլոտը չի խանգարելու հետագայում էդ ցանցի ձևավորման ժամանակ միջմարզայինը դրա մեջ մտնում ա, չի մտնում: Օրինակ՝ կարող ա մենք պիլոտն անենք, հետո ինքը էդ ընդհանուր քարտեզի մեջ չընդգրկվի»,-հարցրեց վարչապետը:

Նախարարն ասաց, որ դրա համար էլ պիլոտ են անում, որը նախատեսում են գործարկել առաջիկա երկու-երեք ամսում, իսկ ցանցի ստեղծման ժամկետները հիմա չի կարող նշել:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X