«Յուվենտուսի» ավագին նախարարի պաշտոն են առաջարկել

Իտալական «Յուվենտուսի» ավագ 40-ամյա Ջանլուիջի Բուֆոնին առաջարկել են մտնել քաղաքականություն եւ զբաղեցնել կառավարությունում սպորտի նախարարի պաշտոնը։ Այսպիսի ընտրություն է կատարել իտալացի քաղաքական գործիչ Վիտորիո Սգարբին, որը օրերս ներկայացրել է այն նոր կուսակցությունը, որը ղեկավարելու է ինքը։ «Բուֆոնը հարմար թեկնածու է սպորտի նախարարի պաշտոնի համար։ Նախ, որ հավաքականի խաղացող է եւ ապա շուտով կավարտի իր սպորտային կարիերան։ Նրան հետաքրքրում են եւ սպորտը, եւ քաղաքականությունը։ Մենք հանդիպել ենք Տրիեստում»,- ասել է Սգարբին։

Բուֆոնը արված առաջարկին դեռ չի արձագանքել, սակայն ասել է, որ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո թողնելու է սպորտային կարիերան։

Մեկնաբանություն
X