Գրաքննություն

«Ծառուկյան դաշինքում» սկսել են գրաքննության ենթարկել ֆրակցիայի ցանկացած պատգամավորի հրապարակային խոսքը, հայտարարությունը։ Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բոլորին հրահանգել է հնարավորինս քչախոս դառնալ կամ շատ չերեւալ ասպարեզում, քանի որ կուսակցության ասելիքը կասի Իվետա Տոնոյանը կամ էլ նրա ցուցումով ու համաձայնությամբ՝ այլ անձ։ Հատկանշական է, որ հոկտեմբերի 10-ին ԱԺ-ում բրիֆինգներին երեք տասնյակից ավելի անդամ ունեցող խմբակցությունից որեւէ մեկը չէր ներկայացել՝ Տոնոյանը Հայաստանում չէր, նրան փոխարինող էլ չէին գտել։

Մեկնաբանություն
X