Կառավարության նիստը՝ լուսանկարներով

>

Այսօր կառավարության հերթական նիստն էր։ Նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական իջեցրեց էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից և տուրքերից ազատելու վերաբերյալ:

«Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանման անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ ՀՀ փոխվարչապետին, տնտեսական զարգացման, ֆինանսների և բնապահպանության նախարարներին, նաև ՊԵԿ նախագահին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերի և տուրքերի վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունն ու ներկայացնել կառավարության աշխատակազմ»,-ասաց վարչապետը:

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանն էլ առաջարկեց օրենսդրական փոփոխություն կատարել՝ միասնական տրանսպորտային ցանց ստեղծելու վերաբերյալ: Դրանով պետք է մարզերում լավանա ուղևորափոխադրումների սպասարկման մակարդակը: Ցանցը ներդրվելու է մասնավոր ներդրումների միջոցով, ստեղծվելու են միասնական օպերատորներ:

Մեկնաբանություն
X