Ինդոնեզիայում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը

Ինդոնեզական Սումատրա կղզում կրկին ժայթքել է Սինաբունգ հրաբուխը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով Ինդոնեզիայի բնական աղետների հետևանքների վերացման վարչության ներկայացուցչին:

Վերջինիս տեղեկացմամբ՝ հինգշաբթի առավոտյան մինչև 2 կմ բարձրությամբ մոխրասյուն է բարձրացել երկինք: Ժայթքումը սկսվել է նախօրեին: Առաջին արտանետումը հասել է մինչև 1.5 կմ բարձրության:

«Զոհեր չկան, մարդկանց տարհանման կարիք՝ նույնպես»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նշվում է, որ հրաբխի բարձրությունը ծովի մակարդակից 2 հազար 460 մետր է: Վերջին 400 տարվա մեջ այն առաջին անգամ ակտիվացել է 2010 թվականին, այնուհետև մոխրի արտանետումներ են եղել 2013 և 2014 թվականներին:

Մեկնաբանություն
X