Նոր ահաբեկչություն Իրաքում

Իրաքի Անբեր շրջանում պայթյուն է որոտացել, հայտնում Iraqi News գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին:

«Հարձակման արդյունքում, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ պայթեցնելով իրեն Հիտ քաղաքի սրճարաններից մեկում, զոհվել է 7, վիրավորվել 15 մարդ»,- հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Սաադ Մահանը:

ԱՊ գործակալությունն իր հերթին հայտնում է պայթյունի հետևանքով 11 զոհի և 15 վիրավորի մասին:

Մեկնաբանություն
X