Սիրուշոյի նոր տեսահոլովակը՝ «գորգերի հայրենիքից»

Երգչուհի Սիրուշոն հանրության դատին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Huh-Hah» երգի հիման վրա։ Տեսահոլովակը նկարահավել է Վերնիսաժում, երգչուհին այն մակագրել է հետևյալ կերպ․ «Գորգերի հայրենիքից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում։ Ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ՝ երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առեւտրականների հարեւանությամբ։

Նկարահանումը հայկական գորգերի ու կարպետների ֆոնի վրա է կատարվել։ Այնպես, որ գորգ ու կարպետ վաճառողներն այդ օրը չեն կարողացել առեւտուր անել։

Առեւտրականներին, սակայն, շատ է դուր եկել ե՛ւ երգը, ե՛ւ հոլովակը, ե՛ւ հատկապես երգչուհու առատաձեռնությունը, որն օրվա վերջում մոտ 10-12 հոգու, որոնց խանգարել է այդ օրն առեւտուր անել, գումար է բաժանել՝ 40 հազարական դրամ, ինչից առեւտրականները շատ գոհ են մնացել»:

Մեկնաբանություն
X