Աշխարհը կրկին սկսել է հարգել մեզ․ Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփի աշխատակազմը վերադարձնում է Ամերիկայի երբեմնի հզորությունը։ Այս մասին հայտարարել է ինքը՝ ԱՄՆ նախագահը, Փենսիլվանիայում իր ընտրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ «Ամերիկային կրկին սկսել են հարգել։ Ինչ-որ բան կատարվել է երկրում, որ այսօր սկսել են մեզ հետ նորից հաշվի նստել։ Զանգահարել էին շատ կարեւոր հարցով։ Իմ գեներալները ասացին, որ սա լավ նշան է եւ մեկ տարի առաջ նման բան լինել չէր կարող»։ Այս մասին հայտնում է mignews.com լրատվական կայքը։ Թրամփը նաեւ իր վարչակազմի հաջողությունների մասին է խոսել։

Մեկնաբանություն
X